շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել առաջիկա նախաձեռնությունները

Շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել առաջիկա նախաձեռնությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Գաբրաշի տնտեսական և այլ ուղղություններով Հայաստանում իրականացվող գործունեությունը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ծրագրերի ընթացքն ու նպաստել նոր նախագծերի կյանքի կոչմանը:

Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աջակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանում: Գործարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի վերաբերյալ և անդրադարձել առաջիկա նախաձեռնություններին:

  • Կիսվել: