երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շուտով մենք կտեսնենք թե ոնց են որոշ պատգամավորներ վայր դնում իրենց մանդատները. Արա Վարդանյան

Շուտով մենք կտեսնենք թե ոնց են որոշ պատգամավորներ վայր դնում իրենց մանդատները. Արա Վարդանյան

Ինչու՞ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին. շատ պարզ է. Իրականում նրան զեկուցել են, որ պատգամավորների մեջ կան բազում խնդիրներ եւ ինչը էլ ավելի կարեւոր է՝ նրանց մեջ վախ է մտել, առ այն, որ իշխանությունը շատ շուտով հանձնելու են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սրանից ելնելով իրենց մի մեծ մաս լուրջ մտահոգություններ ունի, թե ինչ է լինելու հետո։ Կկարողանան մարսել այս բոլոր խախտումները, որոնք արել են անցած տարվա ընթացքում, թե՞ դատվելու են։ Նիկոլ Փաշինյանը տեսնելով նման հիստերիա որոշել է անձնապես զբաղվել "դուխով" պատգամավորների դուխով։

Այս դեպքում նա իրեն դրել է Կաշպիրովսկու տեղ եւ րոպե մեկ կրկնում է, որ ամեն ինչ շատ լավ է եւ որեւէ անհագստանալու բան չկա։ Բայց դե նման հոգեբանական սեանսների ազդեցությունը շատ կարճ է։ Շատ շուտով մենք կտեսնենք թե ոնց են որոշ պատգամավորներ վայր դնում իրենց մանդատները կամ էլ հայտարարում անկախ պատգամավոր դառնալու մասին։

Ժողովրդի վստահության մեծ մասը վարչապետը արդեն մսխել է եւ միակ հույսը հենց այս պատգամավորներն են։ Հարկ է նաեւ հաշվի առնել, որ վարկանիշի նվազեցման հետ մեկտեղ նաեւ աճելու է իր իսկ խմբի ներսում գտնվող տարբեր ուժերի պահանջները։ Սորոսական թեւը դնելու է իր պահանջները, ԼԳԲՏ-ները իրենցը եւ այդպես շարունակ։ Այ հենց այսպես է լինում երբ չկա գաղափարական հիմք, երբ չկա գաղափարական թիմ, երբ չկա երկիրը կառավարելու փորձ եւ ի վերջո երբ էլ ավելի լավ երկիր ունենալու ցանկությունը ստորադասվում է էլ ավելի երկար իշխանությունը պահելու մոլուցքին»:

  • Կիսվել: