կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար․ «ՔՈ» կուսակցություն

Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար․ «ՔՈ» կուսակցություն

Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։  Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։

Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ։ Այսպիսի միջավայրում անցկացված ընտրությունները միայն ձևականորեն կարելի է համարել ժողովրդավարական։ Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտահայտում են մեր ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, ինչը մենք ի գիտություն ենք ընդունում։

Այո, մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը, որի հետևանքների համար պատասխանատվություն կրելու է յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում և մենք։

Շարունակում ենք մնալ մեր երկրի վերակառուցման նպատակին հավատարիմ և ամեն օր գործելու ենք հանուն մեր ծրագրերի իրականացման»։

  • Կիսվել: