Շատ մոտ է ձեր արարքների համար հաշիվ տալու ժամանակը, պատասխան եք տալու. Արմեն Աշոտյան
Անիրավ, շինծու պատրվակներով մարդկանց ազատությունների եւ արժանապատվության ոտնահարումները սովորական լինել չեն կարող։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քիչ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ուժային կառույցները ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։
Անիրավ, շինծու պատրվակներով մարդկանց ազատությունների եւ արժանապատվության ոտնահարումները սովորական լինել չեն կարող։
Ուզում եմ, որ ականջներիդ օղ անեք. պատասխան եք տալու ձեր գործած ամեն ապօրինության համար, Սահմանադրությունը ոտնահարելու ամեն դեպքի համար, մարդկանց ու երկրի ճակատագրի հետ խաղալու համար։
Շատ մոտ է ձեր արարքների համար հաշիվ տալու ժամանակը, ու այդ հաշիվը արդարացիիրեն փակելու եք դուք անձամբ՝ օրենքների ողջ խստությամբ։
Ձեր սանձարձակությունների ՀԴՄ-ն խփելու է ժողովուրդը»։