կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սեյմասի միջխորդհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն

Սեյմասի միջխորդհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն

Լիտվայի Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խումբը հայտարարությամբ հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ապրիլի 24-ը ոգեկոչելու նպատակով Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական խումբը տարածել է հայտարարություն։ «Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի անդամները, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և համերաշխություն ու արդարություն արտահայտելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, հորդորում են այս պատմական իրողությունը չճանաչած պետություններին ճանաչել այն»,- հայտարարել է խմբի նախագահ Ռայմունդաս Լոպատան Սեյմասի նիստի ժամանակ:

Ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության՝ 2005 թ. դեկտեմբերի 15-ին ընդունված հայտարարությամբ Սեյմասը դատապարտե է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

  • Կիսվել: