կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է Արցախում, մշտապես աչքն Արցախի վրա է եւ ձեռքը զարկերակի վրա. Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է Արցախում, մշտապես աչքն Արցախի վրա է եւ ձեռքը զարկերակի վրա. Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է Արցախում, մշտապես աչքն արցախի վրա է եւ ձեռքը զարկերակի վրա է, հատկապես այս ճգնաժամային իրավիճակում: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս անգամ Սերժ Սարգսյանն անձնական առիթով է մեկնել, բայց օրակարգը չի սահմանափակվում միայն անձնական: Նախագահի մայրիկի մահվան տարելիցն է, բայց նախագահը հանդիպումներ եւ քննարկումներ է ունենալու, իրավիճակը տեղում ավելի լավ հասկանալու համար եւ հատկանշական է ադրբեջանական լրատվամիջոցների վայնասունը այս առումով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանն Արցախ է մեկնել:

  • Կիսվել: