ՍԴ-ն խորը լեգիտիմության դեֆիցիտ ունի. Մակունց
ՍԴ-ն խորը լեգիտիմության դեֆիցիտ ունի, և ՀՀ քաղաքացիները խնդիրը կարգավորելու պահանջ են դնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ։ Սա նշանակում է, որ նկրտումներ կան՝ դատական իշխանությունն ուզուրպացնելու համար։ Սա վկայությունն է նրա, որ հակառակ իշխանության ջանքերի, չթողնել, որ ՍԴ ճգնաժամը խորանա, տեղի է ունեցել հակառակը՝ հենց դատարանի կողմից», - ասաց նա։
Նա տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ խմբակցությունն անհրաժեշտ է համարել հրավիրել արտահերթ նիստ:
Մակունցն ասաց, որ արտահերթ նիստի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստում, նախագծի հեղինակը կներկայացնի այն շեշտադրումները, որոնք դրել է այդ նախագծի առանցքում:
«Նպատակը միայն մեկն է, որպեսզի մենք շուտափույթ լուծենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը»,-ասաց նա: