ՊՆ և ՆԳՆ նախարարները կվերանշանակվեն, վարչապետի աշխատակազմի ղեկավար կլինի Մակունցը. Փաշինյան
ՀՀ պաշտպանության և ներքին գործերի նախարարները վերանշանակվելու են։ Այս մասին այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վերանշանակվելու են»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք գո՞հ է ուժային երկու գերատեսչությունների ղեկավարներից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում արդեն 8-րդ զոհն է գրանցվել, Փաշինյանը նշեց՝ այդ հարցի լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխությունն է։
Նա նաև հաստատեց տեղեկությունները, որ Լիլիթ Մակունցը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար։



