Սատանան իր գործակալներով այցելել է Կիրանց և ասել՝ հպարտ ենք, որ այս ճորտության ու ստրկության հրահանգները կատարել ենք. Բագրատ Սրբազան
Սատանան իր գործակալներով այցելել է Կիրանց, ավելի ճիշտ՝ այցելել է էն ճաղաշարին, որը մարդկային ողբերգության ու հայրենիքի կորստյան սիմվոլն է։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Այցելել և ասել են՝ հպարտ ենք, որ այս ճորտության ու ստրկության հրահանգները կատարել ենք։
Առաջինը՝ իրավական իմաստով իրենք ի ցույց են դրել, որ մեր երկրի բոլոր օրենքները արհամարում են ու ոտնակոխ անում։ Սրանք սահմանադրական կարգը ոչ թե պահպանողներն են, այլ տապալողները։
Երկրորդը՝ ի ցույց են դրել իրենց ստրուկ, ճորտ ու ծառա լինելն այն թշնամու դիմաց, որը թելադրում է ամեն ինչ կատարելու։
Եթե այդ փշալարերն այդքան կարևոր էին, ադրբեջանցի պաշտոնյաներն ինչո՞ւ չայցելեցին դրանք տեսնելու, ուրեմն՝ իրենց համար դա խնդալու առիթ է։ Նրանք այցելում են Շուշի, Ստեփանակերտ, ամբողջ Արցախն են թմբկահարում ու ցույց տալիս՛՛,-նշեց նա: