երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սարգսյանն ու Կատարի փոխվարչապետը քննարկել են կրթական ոլորտում համագործակցության հեռանկարները

Սարգսյանն ու Կատարի փոխվարչապետը քննարկել են կրթական ոլորտում համագործակցության հեռանկարները

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության հեռանկարներին ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

  • Կիսվել: