երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին կալանքի ժամկետը 30 օրով երկարաձգվել էր։

ՔԿ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է Կարապետյանի հարցազրույցից հետո, երբ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Չորս ամիս կալանքի տակ գտնվող գործարարի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել։ Նրան նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։

Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները ավելի վաղ նաև խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։

  • Կիսվել: