Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց եկեղեցին չպիտի գործի պետության դեմ. Պետրոսյան
Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց եկեղեցին չպիտի գործի պետության ու պետականության դեմ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եկեղեցին ու եկեղեցին ու պետությունը այլևս միասին են։
«Վարչապետի ասածը դա էր, որ այսուհետ եկեղեցին որպես ինստիտուտ և պետությունը, պետականությունը որպես հասարակության ձևավորման բարձրագույն ինստիտուտ, այսուհետ երբևէ չպիտի գործեն առանձին և չպիտի եկեղեցին գործի պետության դեմ։ Խոսքը դրա մասին էր, որ միակամ են պետության ու պետականության կայացման գործում։ Այո, եկեղեցին պիտի լինի միակամ պետության հետ, որովհետև մեր անվտանգությունը, մեր երկրի, մեր ժողովրդի բարեկեցությունը, խաղաղ արարման հնարավորությունը երաշխավորում է ուժեղ պետությունը և եկեղեցին չպիտի դրա ճանապարհին կանգնի կամ որևէ կերպ խոչընդոտի կամ գործիք դառնա այլ պետությունների կամ այլ ուժի կենտրոնների ձեռքում ընդդեմ մեր ինքնիշխանության և սովորության»,–ասաց նա։


