հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սա ուղղորդում չէ, ընտրությունից հետո որևէ արձագանք, ռեպրեսիա չի լինելու․ Արմեն Չարչյանի զրույցը՝ աշխատակիցների հետ (տեսանյութ)

Սա ուղղորդում չէ, ընտրությունից հետո որևէ արձագանք, ռեպրեսիա չի լինելու․ Արմեն Չարչյանի զրույցը՝ աշխատակիցների հետ (տեսանյութ)

Հրապարակվել է տեսանյութ, որտեղ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանը զրուցում է աշխատակիցների հետ։ Տեսագրությունը կատարվել է ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։

«Կան ֆորմուլաներ, բանաձևեր, մեխանիզմներ, որ մոտավորապես ճշտվի տոկոսային հավանականությամբ, թե ով ինչ ընտրություն է կատարել։ Սա բնավ չդիտարկեք, որ ես ինչ-որ ուղղորդում եմ անում, բայց ես այդ մեխանիզմներն օգտագործելու եմ»,-դիմելով աշխատակիցներին՝ ասել է նա, ապա հավելել․ «Խոստանում եմ ձեզ, որ անմիջապես ընտրություններից հետո որևէ արձագանք, որևէ ռեպրեսիա կամ որևէ բան չի լինի։ Եթե անգամ ես հաստատ, ապացուցաված իմանամ, որ իմ ինչ-որ «X» աշխատակից չի գնացել ընտրության, իսկ «y» աշխատակիցը գնացել է ընտրության և ընտրել է ներկա իշխանություններին, բացարձակապես որևէ հետևանք անմիջապես ընտրություններից հետո չի լինելու»,-ասել է նա։

 

  • Կիսվել: