ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ. Նուբար Աֆեյանը՝ Ռուբեն Վարդանյանի «դատվճռի» մասին

Սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ. Նուբար Աֆեյանը՝ Ռուբեն Վարդանյանի «դատվճռի» մասին

Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր բանտարկիչների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, գրում է Մեդիամաքսը։

«Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է։

Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, և ես շարունակելու եմ այն։

Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»։

Հիշեցնենք՝ այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

  • Կիսվել: