երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սա ադրբեջանական տարածք է ձեր քարտեզներով, գնացե՛ք. կիրանցեցին` Փաշինյանին

Սա ադրբեջանական տարածք է ձեր քարտեզներով, գնացե՛ք. կիրանցեցին` Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր այցելության ժամանակ եղավ նաև Կիրանց գյուղում։ Այստեղ բնակիչները բավականին լարված ու զայրացած դիմավորեցին վարչապետին։
 
Կիրանցեցիներից մեկը Փաշինյանին իր բակ հրավիրեց։ Փաշինյանն առաջարկեց տուն մտնել, ներսում խոսել, տղամարդը հրաժարվեց։ Բակում տղամարդը ցույց տվեց հայրենիքի պաշտպանության համար իր ստացած մեդալները՝ հարց ուղղելով, թե ինչի համար է պաշտպանել իր հայրենիքը, եթե այն հիմա հանձնվում է։
 
Փաշինյանը նշեց՝ շնորհակալ է դրա համար և հավելեց՝ հայրենիքը սկսվում է այնտեղից, որտեղ պետական սահմանն է։ 
 
«Ո՞վ ա գծել պետական էս սահմանը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Ալի՞ևը․․․ Հայրենիքս տալիս ես, հորս գերեզմանը` հետը»,–ասաց տղամարդը։
 

  • Կիսվել: