չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուսաստանը շատ ուշադիր հետևելու է Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին. դեսպան

Ռուսաստանը շատ ուշադիր հետևելու է Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին. դեսպան

Ռուսաստանը շատ ուշադիր հետևելու է Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Դա Հայաստանի ներքին հարցն է և մենք, բնականաբար, շատ ուշադիր հետևելու ենք նրան, ինչ կատարվելու է այս ոլորտում», - ասաց դեսպանը։

ԴԵսպանը հույս է հայտնել, որ այս գործընթացները կնպաստեն հասարակության կոնսոլիդացիային ու այն խնդիրների լուծմանը, որոնց առաջ կանգնած է ժողովուրդը։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ շփումներին՝ դեսպանն ասաց, թե դրանք իր մոտ չէին դադարել և չեն դադարում, ընդ որում՝ տարբեր ուղղվածության քաղաքական ուժերի հետ։

«Մենք սա չենք թաքցնում, սրա մասին կա տեղեկատվություն ԶԼՄ-ներում։ Իհարկե, ես չեմ տեսնում պատճառներ, թե ինչու պետք է հրաժարվեմ այդ պրակտիկայից։ Սա դեսպանի գործառույթներից մեկն է՝ կապի մեջ լինել հասարակության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Կրկնում եմ՝ առանց միջամտելու երկրի ներքին հարցերին», - ասաց դեսպանը։

  • Կիսվել: