կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գնալ արտահերթի՞, թե՞ պահել Ակային. ինչ վիճակ է Վանաձորում. «Հրապարակ»

Գնալ արտահերթի՞, թե՞ պահել Ակային. ինչ վիճակ է Վանաձորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը չի կողմնորոշվում՝ գնա՞լ արտահերթ ընտրության, թե՞ Ակային՝ Արկադի Փելեշյանին պահել մինչեւ հաջորդ ժամկետ, որ ԱԺ ընտրություններում իրեն ծառայի։

Օրերս վարչական վերաքննիչ դատարանը կարճել է Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։

2021-ին ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Փաշինյանն ու դաշնակիցները դատական հայցերով կասեցրին համայնքապետին ընտրելու հարցը, ապա օրենքի փոփոխությամբ՝ համայնքապետ նշանակվեց կրիմինալ համբավ ունեցող Ական, որն ընտրվել է ՀԱՍԿ-ից։

Եթե այս անգամ դատարանի որոշումը չբողոքարկեն, ապա, ըստ օրենքի, ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրի։ Եթե նիստ- քվեարկություն չկայանա, ավագանին կցրվի, եւ ընտրություններ կանցկացվեն։ Առայժմ հայտնի չէ՝ որ ճանապարհը կընտրեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: