Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների անցկացման կոչ են արել
Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը կոչ է արել Ֆրանսիայում արտահերթ ընտրություններ անցկացնել:
Բորդոյում իր կուսակցության միջոցառման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Մեզ անհրաժեշտ է հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վերադարձ քվեատուփերին»։
Ըստ Լը Պենի՝ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի միակ կարճաժամկետ լուծումը կլինի Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի լուծարումը։


