Ռուսաստանը և Հայաստանը կանցկացնեն խորհրդակցություններ՝ եվրոպական և եվրաատլանտյան թեմաների շուրջ․ Լավրով
Ռուսաստանը և Հայաստանը նախատեսում են խորհրդակցություններ անցկացնել եվրաատլանտյան և եվրոպական թեմաների շուրջ: Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արտաքին գործերի նախարարությունների միջոցով մենք կանոնավոր, գաղտնի խորհրդակցություններ ենք իրականացնում ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ: Նախատեսվում են խորհրդակցություններ եվրոպական և եվրաատլանտյան թեմաների, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկա, Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազան և Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա պետությունների հետ մեր երկրների հարաբերությունների մասին՛՛:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Մոսկվան և Երևանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև:
Նա նաև հավելել է, որ, դրանից բացի, Կազանում երկու երկրների վարչապետները վերջերս բանակցություններ են վարել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում:
Այվազյանն էլ ասել է, որ մտադիր է Լավրովի հետ քննարկել տնտեսական ոլորտում քաղաքական համակարգումը և փոխգործակցությունը:
՛՛Մենք համագործակցում ենք այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը՛՛,-նշել է նա: