երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Ալեն Սիմոնյանը և Էրիկ Դե Մույնքը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացման հարցեր

Ալեն Սիմոնյանը և Էրիկ Դե Մույնքը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Քննարկվել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը և տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

  • Կիսվել: