ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և պետք է շտկի իրավիճակը․ Ղարիբ-Աբադի
ԱՄՆ-ն խախտել է հունիսի կեսերին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը և պետք է շտկի իրավիճակը։ Իրանը չպետք է որևէ ճկունություն ցուցաբերի այս հարցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբ-Աբադին։
«Իրանը չէ, որ պետք է ճկունություն ցուցաբերի․ մենք չենք խախտել Իսլամաբադի հուշագիրը, այլ հուշագիրն ու ստանձնած պարտավորությունները խախտվել են մյուս կողմից։ Բնականաբար, նրանք պետք է փոխհատուցող միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակը շտկելու և իրենց պարտավորություններին վերադառնալու համար»,— ասել է Ղարիբ-Աբադին։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ փոխանակեցին։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։



