կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, դա արել է Հայաստանը` Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս․ Պուտին

Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, դա արել է Հայաստանը` Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս․ Պուտին

Տարեկան ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` ընդգծեց, որ Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, դա արել է Հայաստանը` Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Ավելին` հայկական կողմը ՌԴ–ին առանձնապես չի տեղեկացրել նման որոշում կայացնելու մասին։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն ունի իր դրական ու բացասական կողմերը, գործընթացներն իրականում բարդ են, ներքաղաքական։
Ինչ վերաբերում է ինտեգրացիոն նախագծերին` այդ կառույցները, ըստ նրա, ձևավորվել են բոլոր մասնակիցների կամավորության և փոխադարձ շահի հիման վրա։

  • Կիսվել: