Ռուսաստանում առաջարկում են «Պուտինի ճանապարհ» ստեղծել՝ Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան
Ռուսաստանում առաջարկել են ստեղծել «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճանապարհ» դեպի Հայաստան։ Այս մասին «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2026. Նոր իրականություն» միջազգային համաժողովում հայտարարել է Կոմունիկացիաների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը, տեղեկացնում է Լենտա.ռու-ն:
Նշվում է, որ Գասումյանովը, մասնավորապես, ասել է. «Եթե կա Թրամփի ճանապարհ» Ադրբեջանից Թուրքիա, ապա ինչո՞ւ չի կարող լինել «Պուտինի ճանապարհ» Ռուսաստանից՝ Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան»։


