ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. Պեսկով

Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. Պեսկով

Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«ՀՀ-ի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ ԵվրԱզԷս-ը։ Դժվար թե որևէ մեկը ձեռնամուխ լինի վիճարկել ԵվրԱզԷՍ-ի դերը այդ երկրի տնտեսական զարգացման նման բարձր տեմպերի պահպանման գործում։ Այդ դերն ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր այդ փոխգործակցությունը կշարունակվի»,-ասել Է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկասի երկրներ:

 

  • Կիսվել: