շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ռուսաստան, չքվիր Հայաստանից. Արևմտամետների ակցիան ԱԺ շենքի դիմաց

Ռուսաստան, չքվիր Հայաստանից. Արևմտամետների ակցիան ԱԺ շենքի դիմաց

«Россия, вон из Армении!, դավաճաններ, առևտրականներ»,-ԱԺ դիմաց ցուցապաստառ բռնած՝ ռուսերենով բղավում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Նրա հետ մի քանի արևմտամետներ եկել են խորհրդարանի շենքի դիմաց՝ իրենց բողոքը հայտնելու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի վերաբերյալ։

«Մեր ակցիայի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանն այլևս Ռուսաստանին չի դիտարկում դաշնակից։ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիցները։ Իրենք այլևս այստեղ չպետք է մտնեն որպես սեփական դուքյան։ Մի քանի անգամ ավել պետք է մտածեն Հայաստան գալիս։ Պատահական չէ, որ Մատվիենկոն ասուլիս չի տալիս, ցավագին հարցերից է խուսափում»,-ասաց Բաբաջանյանը։

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն էլ հայտարարեց, որ Ռուսաստանին հարցեր չունեն, հարցեր ունեն Հայաստանի կառավարությանն ու ԱԺ-ին։

«ԱԺ-ն 64 օր առաջ ընդունեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, բայց մինչ այսօր ոչ մի հայտ ԵՄ չի ներկայացրել»,-ասաց Խզմալյանը։

Ցուցարարներից շատ այստեղ ոստիկաններ են բերվել։  Այստեղ է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց, ասաց միայն, որ հասարակական կարգն են պահպանում։

  • Կիսվել: