կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը, որը սկսվել է այսօր 00:00-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է TASS-ը։

«Նոյեմբերի 25-ին 00:00-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ սկսվել է ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի փոխանցումը»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական:

  • Կիսվել: