ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի դեսպանի հետ խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին

Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի դեսպանի հետ խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը:



Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերությունների, համագործակցության զարգացումը:



Պյոտր Սկվեչինսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը` նպաստելու երկու երկրների միջև կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:
 
Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ: 

  • Կիսվել: