հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով․ Իշխան Սաղաթելյան

Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշում են կայացրել շարունակելու համագործակցությունը։  Մեզ միացել է «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հանրային գործիչներ, և առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսն է լինելու՝ «Միասին կարող ենք»:

  • Կիսվել: