երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ռիտա Շվարցելյուր-Զուտտերն անդրադարձել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ռիտա Շվարցելյուր-Զուտտերն անդրադարձել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներին

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին:

Հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն արդյունավետ և ներառական համաժողովի անցկացման առնչությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական և բովանդակային մասնակցությունը:

  • Կիսվել: