ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ զրույցում Արցախի հայերի տեղահանման պատասխանատվությունը գցել է ՀՀ և ԼՂ իշխանությունների վրա
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Մոսկվայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսիի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դեսպանն Արցախի հայերի դեմ ագրեսիան անվանել է ՛՛ադրբեջանական կողմի մարդասիրական միջոցառումներ հայ բնակչության կամավոր վերաբնակեցման համար՛՛:
Նրա խոսքով՝ ՛՛հայ բնակիչների հեռանալու՛՛ պատասխանատվությունը կրում են Հայաստանի և Արցախի իշխանությունները:
Դեսպանը նաեւ նշել է, որ ՛՛Ադրբեջանի կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում հայ բնակիչներին Ադրբեջանի իրավական և սոցիալ-տնտեսական դաշտում վերաինտեգրելու ուղղությամբ՛՛: