ՌԴ ՊՆ-ն հաստատել է «Մոսկվա» հածանավի հրդեհը
ՌԴ ռազմական գերատեսչությունը հաստատել է ՌԴ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավի վրա բռնկված հրդեհը։ «Նավը լրջորեն տուժել է, անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է։ Հրդեհի պատճառները պարզվում են», գրել է ՌԻԱ Նովոստին՝ ՊՆ-ին հղումով։
Ավելի վաղ, Օդեսայի վարչակազմի ղեկավարը հայտնել էր Մոսկվա հածանավի դեմ հրթիռային հարվածների մասին։ Իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը ակնարկել էր նաեւ ՌԴ Բելգորոդ քաղաքում նավթի եւ զենքի պահեստների միջադեպերը։