ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ն փաստացի աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը․ Օվերչուկ

ՌԴ-ն փաստացի աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը․ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնությունը փաստացի աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը։ Դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։

Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Այժմ նաև հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցման փուլում է գտնվում Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կլինի 200 միլիոն դոլար։ 

Հիմնադրամի ներդրումների ամբողջ պորտֆելը Հայաստանում՝ 10 ծրագրերով, գնահատվում է 533 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, ևս 300 միլիոն դոլար արժողությամբ նախագծերը ներկայումս սպասում են հաստատմանը»,- նշել է Օվերչուկը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: