երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ-ն անվտանգային միջավայրի պահպանության մեր կարևոր գործընկերն է. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ-ն անվտանգային միջավայրի պահպանության մեր կարևոր գործընկերն է. Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ազատություն ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե Հայաստանի սահմաններին ի՞նչ է սպասվում:

Քոչարյանը նշեց, որ բոլորը պիտի ջանքեր ներդնեն սահմանների ամրապնդման  գործում:

՛՛Մենք բոլորս մեր ջանքերը պետք է դնենք մեր սահմանների ամրապնդմանը, այն բանակի կայացմանը, որը մենք մեր անտարբերության, մեր մեծամտության պատճառով, երբեմնի հաղթանակած բանակը, որով հպարտանում էինք, որը պարտադրել էր 94-ի հրադադարը, մաշեցրեցինք այնքան, որ երբ պատերազմով պետք էր հարցերը լուծվեին, արդեն այն բանակը չէր, որը կարող էր դիմակայել այն բանակին, որը կառուցում էր մեր հարևան պետությունը՛՛,-ասաց նա:

Նա հավելեց. ՛՛Հոկտեմբերի 27-ից մենք շարունակաբար կառուցում էինք այս պարտությունը՛՛,-ասաց նա և նշեց, որ այս տարիները պետք է օգտագործել անվտանգային միջավայրը փոխելու համար՞

Անդրադառնալով Արցախի անվտանգությանը՝ նա նշեց. ՛՛Ռուսաստանը հրադադարի պահպանման ու իրականացման անվտանգային միջավայրի պահպանության մեր կարևոր գործընկերն է, ու այսօր էլ ամբողջ երկայնքով ծառայություն է իրականացնում այդ հրադադարի ռեժիմը պահպանելու համարը, որը խախտվեց այսօր Շուշիի մաույցներում՛՛:

  • Կիսվել: