երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ-ն ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի մասին. ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել. Մամիջանյան

ՌԴ-ն ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի մասին. ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել. Մամիջանյան

Թող մեր քաղաքացիները համադրեն, թե ինչպես էր նախօրեին այստեղ ռազմավարական դաշնակցի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը խոսում,  ինչպես էր նույն ռազմավարական դաշնակցի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսում կամ այդ խնդիրների վերաբերյալ չբարձրաձայնում Արարատ Միրզոյանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Մենք տեսնում ենք դասական աշխարհաքաղաքական կամ միջազգային հարաբերությունների վաշխառուություն։ Փաստացի նույն ժամանակ երկու պաշտոնյա նույն քաղաքական թիմից լրիվ տարբեր խոսույթով, լրիվ տարբեր շեշտադրումներով խոսում են մեր եւ ռազմավարական դաշնակցի հարաբերությունների մասին: Եթե այդքան սկզբունքային մոտեցումներ կան, ապա ինչու դրանք չէին բարձրաձայնվում Մոսկվայում: Կամ ինչու դրանք չեն պահվում փակ ֆորմատում եւ փակ ֆորմատում ներկայացվում մեր դաշնակցին, որ դրանց լուծումները գտնվի: Հետեւաբար, ով հասնում է, իր փայ դիվիդենտն է աշխատում, որովհետև, հավանաբար, ինչ-որ բանի հոտ են առել  ու մտածում են՝ ով կլինի հաջորդը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, որտեղ նա Արցախի խնդիրը համեմատել էր Կոսովոյի սերբերի եւ Դոնբասի ռուսների իրավունքների ապահովման հետ, ասաց. «Եկեք փաստենք, որ ՌԴ-ն այս պահին ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի մասին, այլ համատեքստում բնականաբար: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել, օգտագործել, որովհետև գործընթացների հիմքում, գրեթե բոլոր պարագաներում, այդ իրավունքն է»:

Մամիջանյանի խոսքով՝  երբ Հայաստանի առջև կար տարբերակ՝ ապահովելու  Արցախի առնվազն ստատուս քվո կարգավիճակի պահպանումը՝ հետագայում  ինքնորոշման իրացման հույսով, Հայաստանն անհասկանալի կերպ իրեն պահեց:

  • Կիսվել: