երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2021 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարումը:

«Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծումը, ինչիսին է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և հետագա սահմանանշման նպատակով երկկողմ Հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում:
 
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» ձևաչափով (երեք հարավկովկասյան պետությունները՝ Հայաստանը, Ադրբջանը, Վրաստանը, ինչպես նաև երեք հարևան երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը) Խորհրդակցական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ առայժմ առանց Վրաստանի մասնակցության», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
 
 

  • Կիսվել: