ՌԴ կատարած այցից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարացրել է 3 «թանկարժեք» նվեր
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից` 149.658 դրամանոց ժամացույց (Դաշնության խորհրդի լոգոտիպով) իր զարդատուփով և 249.430 դրամ արժեքով նկար «Ձմեռային անտառ» անվանումով,
«Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ` ռեակտորի արձանիկ և մատրյոշկա` ընդհանուր 159.635 դրամ արժեքով։
Նշենք, որ նվերների արժեքները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվում են ըստ նվիրատուների տրամադրած տվյալների, իսկ ՀՀ դրամով հաշվարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի` տվյալ օրվա դրությամբ սահմանած փոխարժեքով։


