կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
ՌԴ դեսպանը «Հայաստան» խմբակցությանը վստահեցրել է՝ հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին լիարժեք տեղեկություն չունի

ՌԴ դեսպանը «Հայաստան» խմբակցությանը վստահեցրել է՝ հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին լիարժեք տեղեկություն չունի

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երեկ հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Բացի դրանից, առանձին հանդիպումներ մինչև դա էլ եղել են», - Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ դեսպանի հետ քննարկել են իրադրությունը, ներկայացրել իրենց խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։

«Քննարկել ենք նաև այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ, կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունը։ Խոսել ենք միացյալ զորախմբի մասին, կարծում եմ՝ որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին այսօր չէի ուզի խոսել», - նշեց Օհանյանը։

Հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին ընդդիմադիր պատգամավորները դեսպանին հարց են ուղղել, վերջինս էլ, որքան տիրապետել է իրավիճակին, ասել է՝ լիարժեք տեղելություն չունի այդ մասին։

  • Կիսվել: