երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Սերգեյ Լավրովի Փառուխ գյուղի վերաբերյալ արած հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Սերգեյ Լավրովի Փառուխ գյուղի վերաբերյալ արած հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի երևանյան ասուլիսին՝ Փառուխի վերաբերվող մասը, կայքում դրված սղագրությունը էականորեն խմբագրել է։ 

Նշենք, որ երեկ Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:

«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել էր ՌԴ ԱԳ նախարարը:

Մինչդեռ ՌԴ ԱԳՆ սղագրությունում որպես Լավրովի պատասխան նշվել է հետևյալը.«Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանտվության գոտում թույլ չի տա Փառուխի տիպի միջադեպեր»:

  • Կիսվել: