կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցը կախված է ռազմաճակատի դրությունից. Եղոյան

Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցը կախված է ռազմաճակատի դրությունից. Եղոյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ասաց, որ ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, եւ այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ է ԶՈւ-ն:

Նա հստակեցրեց. ՛՛Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տա։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլեւս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա՛՛:

Ըստ Եղոյանի՝ ՛՛Իմ քայլի՛՛ այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը: ՛՛Եզրակացվել է, որ պետք է հասկանալ դրությունը ռազմաճակատում՛՛,-ասաց նա։

Դիտարկմանը, թե՝ նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով, և արդյոք ՛՛Իմ քայլը՛՛ կմասնակցի՞ նիստին, Եղոյանը պատասխանեց, որ դա կախված է բանակի տված ազդակներից։

Պատգամավորն անդրադարձավ նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ՛՛Իմ քայլի՛՛ հանդիպմանը և ասաց, որ նշեց, որ քննարկվել են այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են հասարակությանը: ՛՛Սկսած ռազմագերիների փոխանակման, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացից, վերջացրած Արցախի ներկա վիճակից՛՛,-մանրամասնեց Եղոյանը։

Նա անդրադարձավ նաև նախարարների՝ պաշտոններից ազատվելուն ևհարցին, թե արդյոք իր համար հասկանալի՞ է՝ ինչու են որոշ նախարարներ պաշտոններից ազատվում, պատասխանեց, որ ազատման պատճառները կարող են լինել բազմաթիվ, և յուրաքանչյուրի դեպքում կարող է լինել պատճառների որոշակի համակցություն:

Եղոյանը խոսեց նաև այսօր ԱԺ խորհրդի նիստին ընդունած որոշման մասին, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին միջնորդություն ներկայացվեց ՍԴ: Այս առնչությամբ նա ասաց, որ հարցը ԱԺ խորհրդի առջեւ բարձրացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ՛՛Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է 4 անդամից, որոնցից միայն մեկն է ներկայացվել ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության կողմից, մյուսը ներկայացվել է ԼՀԿ-ի կողմից, որը նաեւ նախագահում է հանձնաժողովը, երրորդը ԲՀԿ-ի կողմից, եւ չորրորդը՝ ԲԴԽ-ի կողմից։ Նույնիսկ տեսականորեն ենթադրենք՝ որեւէ մեկը փորձել է քաղաքական գործընթաց սկսել, մինեւույն է, մեծամասնություն չուներ այդ հանձնաժողովում որեւ քաղաքական ուժ՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: