երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քվեարկությունն ավարտված է. ընտրատեղամասերի դռները փակվեցին

Քվեարկությունն ավարտված է. ընտրատեղամասերի դռները փակվեցին

Ժամը 20։00-ին ՀՀ տարածքի բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քվեարկությունն ավարտվեց. տեղամասերի դռները փակված են։

Հիշեցնենք, որ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընթանում է համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։

  • Կիսվել: