կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Քրեակատարողական հիմնարկում կանխվել է խոշոր չափի թմրամիջոցի փոխանցման փորձը

Քրեակատարողական հիմնարկում կանխվել է խոշոր չափի թմրամիջոցի փոխանցման փորձը

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 09-ին, ժամը 05։40-ի սահմաններում, նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։

Ինչպես  հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել է 1 փաթեթ և 2 թելակոճ: Թելակոճերի միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց:

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58․85 գրամ ընդհանուր քաշով, 5 առանձնացված փաթեթներով զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

  • Կիսվել: