ՔՊ–ում իմ գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն․ Հայկ Սարգսյան
««Քաղաքացիական պայմանագրում» իմ գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ–ում լրագրղների հետ ճեպազրույցում հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ նկատի ունենալով օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր նախագիծը։
Լրագրողները մեջբերեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որի համաձայն ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին, ինչին հաջորդել են իրավական ընթացակարգերը և հարցին հարցին Հայկ Սարգսյաին՝ ի՞նչ նկատողություն է ստացել։
«Ես այս մասի տարբեր աթիռներով խոսել եմ։ 2025 թվականի մարտի 6-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է ՔՊ վարչությանը՝ ինձ պատգասխանատվության ենթարկելու պահանջով և ներկայացրել է իր հիմքերը։ Ինձ հրավիրել են ՔՊ կուսակցություն, ամիսներ շարունակ հարցը քննվել է և կայացվել է որոշում, ինչի մասին վարչապետն ասել է։ Այդ որոշումը ես չեմ ընդունում, ես ընդունում եմ, որ իմ գործունեության համար ինձ ՔՊ–ն պետք է առնվազն շնորհակալություն հայտներ և դուք ասեցիք, նաև կարող էր մեդալ տալ, ինչին դեմ չէի լինի։ Բայց ես ստացել եմ խիստ նկատողություն, ինչը չեմ կարող ընդունել»,–նշեց Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանը խուսափեց պատասխան հարցին՝ «ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ստե՞լ է»։


