շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՔՊ-ն Աբովյանի 41 տեղամասերից 25-ում կբողոքարկի ընտրության արդյունքները

ՔՊ-ն Աբովյանի 41 տեղամասերից 25-ում կբողոքարկի ընտրության արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աբովյանի 41 տեղամասերից 25-ում կբողոքարկի ընտրության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, ումգրառման մեջ կարդում ասում է․

«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ Քաղաքացիական պայմանագիրը 29-րդ Ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»։

  • Կիսվել: