հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում այսօր հանդիպում ունեցանք մեր համակիրների հետ. Թորոսյան

ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում այսօր հանդիպում ունեցանք մեր համակիրների հետ. Թորոսյան

ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի հետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում այսօր հանդիպում ունեցանք մեր համակիրների հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ քննարկվել են  առաջիկա անելիքները, գրասենյակի աշխատանքի սկզբունքները։

«Պայմանավորվեցինք, որ գրասենյակը և մեր համակիրները հետևողական աշխատանք կտանեն վարչական շրջանում առկա խնդիրները վերհանելու և լուծելու ուղղությամբ՝ մշտական կապ ապահովելով վարչական շրջանի բնակչության և համապատասխան գերատեսչսությունների միջև»,-գրել է Թորոսյանը։

  • Կիսվել: