Քոչարյանի գրեթե բոլոր պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը նկատողության տեսքով դատական սանկցիա կիրառեց Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի, Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի, Արամ Վարդևանյանի, ինչպես նաև պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի նկատմամբ:
Սանկցիան կիրառվեց պաշտպանների կողմից նախորդ նիստին չներկայանալու պատճառով:
Հայկ Ալումյանի պահանջով, դատավորը հայտարարեց, որ իր որոշումը բողոքարկման ենթակա չէ, սակայն եթե պաշտպանները գտնում են, որ ենթակա է, կարող են բողոքարկել: