հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Քոչար-Վաղարշյան խաչմերուկում ոստիկանները մայթից բերման ենթարկեցին ցուցարարներին

Քոչար-Վաղարշյան խաչմերուկում ոստիկանները մայթից բերման ենթարկեցին ցուցարարներին

Այսօր՝ մայիսի 5-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես փակ են փողոցներ Դավիթաշենում, Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկը:

Բանավեճ ծավալվեց ակցիայի մասնակիցների եւ վարորդների միջեւ. վերջիններս պահանջում էին բացել ճանապարհը: «Էդ 5 րոպեով, որ փողոցը փակեցիք, դրանից հետո 5 ժամ խցանման մեջ մենք ոնց ենք անցնելու»,-ասաց վարորդներից մեկը: Ակցիայի մասն ակիցներից մեկն էլ ասաց, որ հիմա փակում են, որ վաղն էլ քաղաքացիները գնալու տեղ ունենան, հայրենիք ունենան:

Քիչ անց ոստիկանները Քոչար-Վաղարշյան խաչմերուկից սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ընդ որում, այտեղ արդեն ակցիայի մասնակիցները բացել էին փողոցը եւ նրանց բերման ենթարկեցին մայթից:

Հիշեցնենք՝ երեկ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պետք է մեծացնել պայքարն ու ընդգրկել ամբողջ Հայաստանը։ Նա հորդորել է մարզերի բնակչությանը մարզերում ևս շարունակել բողոքի ակցիաները։

 

  • Կիսվել: