ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Քննարկվել են Երևանի ու Թբիլիսիի երկարամյա հարաբերությունների զարգացման հեռանկարները

Քննարկվել են Երևանի ու Թբիլիսիի երկարամյա հարաբերությունների զարգացման հեռանկարները

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ հանդիպեցինք Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ՝ Գեորգի Տկեմալաձեի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկեցինք երկու քույր քաղաքների երկարամյա հարաբերությունների զարգացման հեռանկարները, միմյանց ներկայացրեցինք վերջին տարիներին մեր քաղաքներում իրականացրած բարեփոխումները»։

  • Կիսվել: