երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քննարկվել է կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը

Քննարկվել է կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը

Նոյեմբերի 8-12-ը կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակության առցանց առաքելության ընթացքում քննարկվել է կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը։
 
Ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ 2013 թվականին մեկնարկած ծրագիրը լավագույն կատարողականն ապահոված ծրագրերից մեկն է, որը հաջողությամբ իրականացվում է։
 
ՀԲ-ի ներկայացուցիչներն ընդգծել են ճանապարհային ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամության մասին։ Անդրադարձ է կատարվել վերականգնման փուլում գտնվող ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքին։
 
Տեսահոլովակների միջոցով դիտարկվել են մի քանի ճանապարհահատվածներում կատարվող աշխատանքները։ Կարևորվել է ճանապարհաշինության ընթացքում անվտանգության նորմերի պահպանումը։ Քննարկվել են նաև ծրագրի ֆինանսական, գնումների գործընթացին առնչվող հարցեր։

  • Կիսվել: