երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քանի որ Նիկոլը Փաշինյանն արհամարհեց ժողովրդի պահանջը, ուրեմն՝ պետք է ստիպենք նրան դա անել. Բագրատ Սրբազան

Քանի որ Նիկոլը Փաշինյանն արհամարհեց ժողովրդի պահանջը, ուրեմն՝ պետք է ստիպենք նրան դա անել. Բագրատ Սրբազան

Քանի որ Նիկոլը Փաշինյանն առհամարհեց ժողովրդի պահանջը, ուրեմն պետք է ստիպենք նրան դա անել։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

՛՛Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։

Եթե արձագանքը շարունակում է նույնը մնալ, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու:

Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ էր տվել հրաժարական ներկայացնելու համար, այնուհետև ժամանակը երկարացրել էր ևս 15 րոպեով: Սրբազանը նշել էր, որ պատրաստ է հանդիպել վարչապետի հետ և քննարկել հրաժարականի պայմանները:

  • Կիսվել: