ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի սակագներում փոփոխություն չի լինի

Քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի սակագներում փոփոխություն չի լինի

Մեր մոտեցումը հետեւյալն է՝ քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի համար սակագներում փոփոխություն անելն այնքան էլ նպատակահարմար չէ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Եթե մենք քաղաքացիների համար այլընտրանք չենք ապահովել, պարզապես թանկացել կայանատեղիի վճարը, կստացվի, որ սա պարզապես թանկացում է: Մենք նախատեսում ենք այս հարցին անդրադառնալ Երեւանում նոր տրանսպրոտային համակարգի ներդրումից հետո»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Երեւանի քաղաքապետն արդեն հայտարարել է այս տարի 100 նոր ավտոբուսների մրցույթի մասին:

Նա ընդգծեց, որ իրենց մոտեցումն այն է, որ որտեղ լինի կարմիր գծանշան, այնտեղ պարտադիր պետք է լինի տեսախցիկ:

 

 

  • Կիսվել: